Syzan | Дата: Չորեքշաբթի, 06.02.2013, 14:16 | Сообщение # 1 |
| Ո՞ՒՐ Է ԳԻՇԵՐԸ ՀԱԶԱՐՄԵԿԵՐՈՐԴ
Անձրևն իր հալված երկար մատներով Մատնահարում է լռին մայթերի գորշ ստեղները, Եվ ամայացած-քնած քաղաքում Սկիզբ է առնում մի խուլ եղանակ, Որտեղ մաս ունի Աշնան ծառերի դանդաղ դեղնելը, Ե՛վ այն ամուրին, Որ պաղ սենյակում քնել է մենակ, Ե՛վ այն բողոքը, Որ դատարանում իզուր չի հարգվել, Ե՛վ այն կարոտը, Որ սրտի վրա` Իր տիրո՜ջ վրա, Նոր տեր է կարգվել, Ե՛վ այն աղջիկը, Որ գեշ երազից ճչում է անձայն, Ե՛վ այն հուշերը, Որ եկան անկոչ, Ես վռընդեցի՜, Բայց էլի՛ չանցան: Չանցա՛ն Եվ հիմա, Ինձ հետ միասին, Ականջ են դնում, Թե անձրևն իր պաղ, երկար մատներով, Իր վատ նվագից չվհատվելով, Ինչպե՞ս է ծեծում Համըր մայթերի ստեղնաշարը: Եվ իմ տխրության, Չանցնող կարոտի առատ պաշարը Համալըրվում է գթոտ խոսքերի նոր մթերումով: Քո հեռո՜ւ-հեռո՜ւ պաղ մայթերում ո՞վ, Ո՞վ կարող է քեզ այն խոսքերն ասել, Որ եկել ահա բկիս են հասել. -Իմ սիրտը Սիրո հազար գիշեր է ապրել ու տեսել, Իսկ ո՞ւր է հապա, Ո՞ւր է գիշերը հազարմեկերորդ: Մինչև վերջ պատմել ինչո՞ւ չես ուզում, Ինչո՞ւ չես ուզում, Իմ Շահրազադե՜: Դու ո՞ւմ ես ուզում մահից ազատել...
| |
| |