ԴՈՒ ԼՍՈՒՄ ԵՍ

Դու լսում ես ինձ այնպ՜ս սիրալիր,
Բայց նաև այնպե՜ս-֊այնպե՜ս անտարբեր,
Ինչպես լսում են աղմուկն անձրևի։

Խոսքերըս ցածր են՝
աղոթքի նման,
Խոսքերս բարձր են՝
աղոթքի նման,
Որ չի հասնում տեղ
Ու չի կատարվում։

Շաղված աչքերիդ ժպիտի վրա
Գնում-գալիս է քնած մի աստված,
Շուրթերիդ երկու մեծ փակագծում՝
Մի մեծ առեղծված, որ լուծում չունի...
Իսկ ես խոսում եմ, խոսում եմ, խոսում,
Բայց հիմա ես Էլ... ե՛ս ինձ չեմ լսում.

Աչքերիդ շաղված ժպիտի վրա
Արթնացնում եմ մի քնած աստծու,
Շուրթերիդ երկու մեծ փակագըծում
Մի հին առեղծված առանց քեզ լուծում։
Իսկ դու՝ անտեղյակ, ժպտում ես կրկին
Սիրալի՜ր այնպես,
Բայց և... անտարբե՛ր...