Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 22:08 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Երջանկությո՛ւն, թող որ նայեմ ջինջ աչքերիդ,
Ու թարթիչներըդ թող բնավ չթարթըվեն:
Շա՜տ անգամ եմ ես կամեցել դառնալ գերիդ,
Իսկ դրա տեղ քո կռնակն ես ինձ ցույց տվել:

Հազիվ հիմա դու մոտեցել ես քո կամքով,
Դու եկել ես և, փոխարկված զույգ ձեռքերի,
Վզովս ընկել, փաթաթվել ես ծով քնքշանքով
Ու ժպտում ես թովի՜չ այնքան, այնքան գերի՜չ:

Եթե սիրում ես երևալ հանկարծակի,
Ինչպե՞ս քեզ հետ ժամադըրվել և ի՞նչ ճամփով:
Երևալըդ թե նման է հուր-կայծակի,
Ինչպե՞ս խնդրել, որ չլինի երկինքն ամպոտ:

Եթե թողնում, մեզ լքում ես նրա համար,
Որ երազված լինի նաև քո այցը նոր,
Էլ ի՞նչ իմաստ, ինչի՞ համար խնդրել հիմա,
Որ մի քիչ էլ մնաս ու տաս սեր ու ցնորք:

Գնա-արի, եկ ու գնա, հիշիր սակայն,
Որ քեզ կարոտ, իրար կարոտ սիրող մի զույգ
Տառապանքի ու ցավի մեջ ամեն վայրկյան
Կրկին դարձիդ են սպասում անարտասուք...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: