Syzan | Дата: Չորեքշաբթի, 30.01.2013, 21:59 | Сообщение # 1 |

| Ո՞Վ ԳԻՏԻ
Դու այնքան չքնաղ, այնքան սիրուն ես, Այնպես գերում ես, այնպես կախարդում. Դու խայտանք բերող մատաղ գարուն ես, Որ ամեն ինչ է իր ճամփին հարթում: Չգիտեմ՝ իրոք դո՞ւ ես գեղեցիկ, Թե սիրո համար լավ է և վատը, Ինչպես որ սուրբ էր հին եկեղեցի՞ն: Թե՞ սուրբ է եղել միայն հավատը...
| |
| |