Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (Սիրտս նման է)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 21:48 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
Սիրտս նման է

Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես…

Նման է կարծես նա մի թութակի ,
Որ ո՜ղջ ժամանակ նույն բանն է ասում.
- Ես քեզ եմ ուզում…

Նման է կարծես նա մի ջութակի ,
Որ միա՜կ լարով յոթ լարից շատ է
Ազդում ու հուզում..

Նման է կարծես մի ջինջ վտակի,
Որ տարբե՜ր հունով, բայց դեպի քեզ է`
Շարունակ վազում…

Նման է կարծես մի պատատուկի ,
Որ գոտու նման փաթաթվում է քեզ
Եվ շա՜տ է սազում…

Նման է կարծես մի խոր հատակի,
Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև
Եվ միայն քե՜զ է իր խորքը սուզում…
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (Սիրտս նման է)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: