Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԱՇՆԱՆԱՅԻՆ)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 21:22 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ԱՇՆԱՆԱՅԻՆ

Քո քաղցրությունն աշունի վիճակվել է հիմա ինձ,
Երբ դեռ գարուն է այստեղ՝ իմ կրծքի ներքո:
Աշնանաբույր-դեղնաթույր այս մետաքսի շորը քո
Այնպես լավ է քեզ սազում, դարձնում այնպես հմայիչ:

Ինչպե՞ս կոչել՝ չգիտե՛մ, բայց սա ինչ-որ մի կապ չի՝
Այս քո աշունը շռայլ ու ջերմությունն իմ գարնան:
Ա՜խ, թե անցյալըդ հանկարծ մի դեղնաթույր շոր դառնա
Ու վա՛ր սահի, ընկնի՛ ցած, քեզ այլևս չկպչի՛...

Քո անցյա՜լը... Չհիշե՛նք: Եկ աշնան պես եղիր բաց,
Առատաձեռն՝ աշնան պես, աշնան նման՝ պտղատու.
Եկ մաճառի՛ց չխոսենք - աշնա՜ն գինու կթղա տուր,
Թեպետ արդեն՝ դեռ չըմպած՝ ես գինով եմ ու հարբած:

...Դրսում աշուն է դեղին, տերևաթափ է հիմա,-
Աշխարհո՜վ մեկ տարածված քո ստվերն է դա կարծես.
Քե՜զ եմ տեսնում ամենուր, դո՞ւ ես՝ աշո՜ւն ես դարձել,
Անծայր աշո՜ւն ես դարձել ու քաղցրացել ինձ համար...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԱՇՆԱՆԱՅԻՆ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: