Syzan | Дата: Չորեքշաբթի, 30.01.2013, 21:22 | Сообщение # 1 |
| ԱՇՆԱՆԱՅԻՆ
Քո քաղցրությունն աշունի վիճակվել է հիմա ինձ, Երբ դեռ գարուն է այստեղ՝ իմ կրծքի ներքո: Աշնանաբույր-դեղնաթույր այս մետաքսի շորը քո Այնպես լավ է քեզ սազում, դարձնում այնպես հմայիչ: Ինչպե՞ս կոչել՝ չգիտե՛մ, բայց սա ինչ-որ մի կապ չի՝ Այս քո աշունը շռայլ ու ջերմությունն իմ գարնան: Ա՜խ, թե անցյալըդ հանկարծ մի դեղնաթույր շոր դառնա Ու վա՛ր սահի, ընկնի՛ ցած, քեզ այլևս չկպչի՛... Քո անցյա՜լը... Չհիշե՛նք: Եկ աշնան պես եղիր բաց, Առատաձեռն՝ աշնան պես, աշնան նման՝ պտղատու. Եկ մաճառի՛ց չխոսենք - աշնա՜ն գինու կթղա տուր, Թեպետ արդեն՝ դեռ չըմպած՝ ես գինով եմ ու հարբած: ...Դրսում աշուն է դեղին, տերևաթափ է հիմա,- Աշխարհո՜վ մեկ տարածված քո ստվերն է դա կարծես. Քե՜զ եմ տեսնում ամենուր, դո՞ւ ես՝ աշո՜ւն ես դարձել, Անծայր աշո՜ւն ես դարձել ու քաղցրացել ինձ համար...
| |
| |