Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԾԵՐ ԼԻՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 21:14 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ԾԵՐ ԼԻՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Ես կուզեի հիմա լինել ծեր ու տկար,
Ապավինած միայն անցյալների հուշին,
Լինել ապրա՛ծ, անցա՛ծ, որ սիրտս այսպես չզգար
Ոչ սեփական զարկը, ոչ՝ ուրիշի:

Լինել լո՜ւռ ու պարտված,
Արդեն հաղթա՛ծ դավին,
Հուզումներից պարպված
Եվ անկարող ցավին,
Եվ ուշացած սիրուց ու կարոտից դաժան,
Հիշել - ու հասկանալ, զգալ գոնե այնժամ,
Որ դժվա՜ր չէր այսպես,
Անհնա՜ր չէր այսպես
Ապրել առանց իրար և իրարից բաժան...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԾԵՐ ԼԻՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: