Syzan | Дата: Չորեքշաբթի, 30.01.2013, 20:51 | Сообщение # 1 |
| Ես նոր ուժի թափն եմ կրում իմ հոգում
Ես նոր ուժի թափն եմ կրում իմ հոգում, Երակներում - նոր արևի ջեռ տապը, Եվ նրանց նոր յուրաքանչյուր էտապը Հնի հանդեպ իմ կրակն է բորբոքում... Եվ իմ երգը այդ ուժն ու այդ արևն են Լցնում կյանքի հարատրոփ էությամբ, Եվ գալիքի հազարավոր արևներ Իմ աչքերում վառում անհուն զորությամբ: Այդ ուժով ու այդ արևով զորացած, Կտրել եմ երգիս ճյուղքերը չորացած Ու դրանցով հրդեհել եմ նավը այն, Որով պիտի ես դրախտը մտնեի Սին դրախտը - հին երգերի մտերիմ,- Որտեղ գուցե դիմավորեր ինձ Եվան...
| |
| |