Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ՀԱՆԵԼՈՒԿ ԱՌԱՋԻՆ)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 20:06 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ՀԱՆԵԼՈՒԿ ԱՌԱՋԻՆ

-Իսկ այդ ի՞նչն է,
Որ երբ հասավ՝
Փախցընում է մեր քունն աչքից:

Պապիկն իսկույն հազն իր հազաց
Ու երբ պրծավ բարեհաջող,
Իսկույն ասաց.
-Ծերությո՛ւնը:

Պատերազմի երես տեսած
Հայրիկն ասաց.
-Գերությո՛ւնը:

Մայրիկն ասաց.
-Մերությո՛ւնը:
Ու կրկնեց.
-Մերությո՜ւնը:

Փոքրիկ տղան
Փոքրիկ ափը զարկեց ափին
Ու ձայնիկն իր միացնելով
Զնգուն ծափին՝
Չասա՜ց... գոռա՛ց.
-Ձմեռ Պապի՜ն:

Իսկ աղջիկը արբունքահաս՝
Վառված ձեռով
Հարդարելով իր վարսերը՝
Ոչի՛նչ չասաց.
Բայց մտածեց.
-Պա՞րզ չէ, սե՜րը...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ՀԱՆԵԼՈՒԿ ԱՌԱՋԻՆ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: