Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ՀԱՅՐԵՆԻՔ)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 20:03 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ՀԱՅՐԵՆԻՔ

Քեզնով երդվելիս
Ձեռքըս դնում եմ իմ սրտի վրա՝
Սեղմելո՛ւ նման,
Որ... հանկարծակի չպայթի դողից...

Ինձնով երդվելիս
Ափըս դնում եմ քո մի ափ հողին,
Ինչպես իմ նախնիք՝ Սուրբ Գրքին իրենց...

Եվ զո՜ւր, իզուր են մեզ ուսուցանել,
Թե յուղոտ մատով Սուրբ Գիրք չեն թերթում:
Ա՜խ, ի՛մ ժողովուրդ, Գի՜րք ժողովողի,
Սուրբ Գիրք... ծամո՜ւմ են... յուղոտ բերանո՜վ՝
Քո լավաշիդ պես,
Նշխարիդ նման...

Եվ աջից նայում՝
Տեսնում եմ հրդեհ,
Ձախից եմ նայում՝
Տեսնում եմ մոխիր:
Ի՜նչ է. քե՞զ տրվեց կրակը կրթել
Ու դաստիարակել մի ամբողջ նախիր...

Ճակատագըրի բերումով դաժան
Ճակատըդ հիմա՝ փոքրի՜ց էլ փոքրիկ,
Մինչդեռ ճակատիդ գիրը՝ մեծից մե՜ծ:
Իսկ ո՞վ է դրա ընթերցողն, ո՞ւր է...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ՀԱՅՐԵՆԻՔ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: