Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ՄԵՐ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 19:56 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ՄԵՐ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեզանից նրանք,
Որ լավագույնն են մարդկանց հոտի մեջ,
Հաճախ փորձում են,
Գոնե՛ փորձում են
Մի կերպ ազատվել իրենց հնօրյա թուլություններից,
Ինչպես լավերից լավը գյուղացու
Փորձում է կորցնել արդեն ծերացած իր անասունը՝
Նրան սպանել չկարենալո՜վ,
Խղճալո՛վ նրան:
Եվ ամեն անգամ
Նրանք՝ ծերացած անասունները,
Որ մեր մեջ բանող
Թուլություններն են մեզ նախընծայված,
Վերադառնում են ու գտնում են մեզ,
Ո՜ւր էլ որ տանենք - որտե՜ղ էլ թողնենք,
Վերադառնում են ու գտնում դարձյալ՝
Հուսահատության դուռ հասցնելով
Մեզանից նրանց,
Որ լավագույնն են մարդկանց հոտի մեջ:

Հազա՜ր երանի վատագույններին,
Որ հուսահատվել չգիտեն բնավ...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ՄԵՐ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: