Syzan | Дата: Շաբաթ, 26.01.2013, 13:49 | Сообщение # 1 |

| ԵՂԵԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԼԱՎ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԱՅԼԵՎՍ ՉԼԻՆԻ
Ես քնիս մեջ տխուր էի, Այնքա՛ն տխուր, Այնպե՛ս տխուր, Որ արթնացա վեր ցատկելով Ու... լաց լինել սկսեցի, Հավատացե՛ք, սկսեցի՜... Դարի չափ ձիգ ժամ է անցել: Ես այլևս, վաղո՜ւց արդեն, լաց չեմ լինում, Բայց դեռ տխուր, դեռ տխուր եմ, Այնպե՛ս տխուր, Այնքա՛ն տխուր, Որ ավելի լավ կլիներ, Եթե նորից ես լաց լինել կարենայի:
| |
| |