Syzan | Дата: Շաբաթ, 26.01.2013, 13:48 | Сообщение # 1 |
| ԱՍԱ «ԱՄԵՆ»
Կրկին՝ ձնհալ: Վտակները ձմռան քարտե՞զն են ավարտում, Թե՞ սկսում գարնան քարտեզն այսօր միայն՝ Նկարելով շատ փոքրացած տարբեր գետեր Ոչ թե կապույտ, այլ գորշ գույնով: Երկրաչափ է դարձել քամին. Էլիպս է նա գծում անվերջ, Գալարագիծ է նկարում, Հետո, կարծես սխալվելով, Տարուբերվող մերկ ծառերի Ստվերներով ջնջում է լա՜վ, Որ սկսի նորից գծել: Մարդ երբեմըն վախենում է լուռ մտածել: Ու ես ահա բարձրախոսն եմ գործի գցում: Սրտագըրավ ինչ-որ մի ձայն աղջըկական Իր անարվեստ ու պարզ երգով Կոչ է անում ինքնամոռաց-անվիշտ սիրել, Կոչ է անում հավատարիմ ու միշտ սիրել: Իսկ ծաղրարար քամին դրսում, Երկրաչափի իր պաշտոնից արդեն հոգնած, Աղջըկան է իբըր կապկում՝ ծանակելով: (Դու բանի տեղ մի՛ դիր, քույրի՜կ, ե՛րգըդ երգիր, Հե՜րն անիծած այս ծաղրարար ու չար քամու): Սակայն հիմա մեկ ուրիշն է երգում արդեն՝ Սիրո՛ւց կրկին: Սա ուզում է, Որ մեր սրտերն անվախ բացենք Ցավի՛ առջև, Տառապանքի՜: Բացե՞նք: Բացե՛նք: Բացե՛նք: Թող գա՜ն: Թո՛ղ գան վարձկան զինվորների ախորժակով. Մեկ է՝ Վերջում խնդումն ու սերն են հաղթելու, Այսինքն՝ մենք: Տառապանքը թող ինքն իրեն գլխել ջանա: Իսկ երբ գլխվի՝ Մենք կվերցնենք ամանի պես ու կկործենք՝ Հետևելով, Թե ինչպես է թունավորվում՝ Ինքն իր շնչով ապականված... (Երգի՛ր, քույրի՜կ, ճիշտ ես երգում. Խնդությունը միշտ է կարմիր, Տառապանքը միշտ չէ բոսոր: Երգիր...) Սակայն համերգն արդեն ավարտվում է Ես սկսվում մի պաղ զրույց՝ Ստիպելով, Որ ես անմեղ բարձրախոսի հոգին առնեմ Ու հայացքով դուրսը խառնեմ: Դրսում՝ գարուն անկասելի: Իսկ իմ ներսում՝ նորելուկ սեր: Օր-ցերեկով նորած լուսին: Անվիշտ կարոտ: Արև: Կեսօր: Իսկ ծաղրարար ու չար քամին Խռովել է միանգամից (Արդյոք ինչի՞ց, արդյոք ինչո՞ւ) Ու խաղում է պոչուկի հետ շան լակոտի, Որ հաչում է ցերեկային լուսնի վրա Ես սպառնում իր պոչուկով՝ ինչպես մատով... Հե՜րն անիծած տխրողների: Էլ բարև տալ - բարև առնել չկա՜ արդեն. Տխրողներից խռովում եմ հավիտենից հավիտյանըս, Իսկ դու, սե՛ր իմ, այս անգամ դո՛ւ «ամեն» ասա, «Ամեն» ասա տատիկի՛դ պես՝ Հավատալո՜վ և ի սրտե՛...
| |
| |