Syzan | Дата: Շաբաթ, 26.01.2013, 13:10 | Сообщение # 1 |
| ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱՆ-ԲԱՑԱԿԱՆ
Աչքեր ունի նեղ-երկարուկ, Ասես լինեն կորիզ հոնի, Ունի հայացք մի հեռախույս, Նման մթին հորիզոնի: Տիրուհի՞ է - տիրուհի չէ: Սիրուհի՞ է - սիրուհի չէ: Քո՞ւյր է - քույր չէ: Կո՞ւյր է - կույր չէ: (Երբ որ պետք է՝ կնկատի, Երբ որ պետք չէ՝ չի նկատի)... Անպարտադիր և անհրաժեշտ, Հավերժ ներկա և բացակա՝ Թե «սեր» ասես՝ խնդրում է շեշտ, Թե ասես «կին»՝ վեհ ածական: Եվ էակ չէ վերացական, Այլ կենդանի՜, միս-ոսկորո՜վ: Իսկ անո՞ւնը: Ասեք Խոնարհ, Ասեք Շնորհ, ասեք Գորով: Եվ մի՛ հարցըրեք, ումն է նա. Այս մեկը թող գաղտնիք մնա...
| |
| |