Syzan | Дата: Շաբաթ, 26.01.2013, 13:01 | Сообщение # 1 |

| ՔԱՐԵ ՀՅՈՒՐԸ
Աչքերըս՝ Ծրարված հիացում, Եվ դու ես հասցեատերը: Մատներըս՝ Հինգ հրթիռ-սլացում, Եվ քոնն է ողջ ուղեծիրը: Խոսքերըս՝ Մեռած մի լեզվի Վիմագիր: Դո՛ւ պիտի վերծանես: Ու ես էլ՝ Քարե հյուր ձեր բակում, Ձեր տանը, քո սրտում մինչևիսկ: Եվ գիտեմ. Կա՛մ ես՝ քեզ, կա՛մ դու ինձ Վաղ թե ուշ պիտի կործանենք...
| |
| |