Syzan | Дата: Շաբաթ, 26.01.2013, 13:00 | Сообщение # 1 |

| ԱՆՊԱՇՏՈՆ ԳԻՇԵՐԱՊԱՀԸ
Եթե լինեի ես գիշերապահ, Ո՛չ մի գողություն չէր էլ կատարվի: Հանգիստ կքներ ամեն տուն ու բակ Հին «նանիկ»-ի տակ նորամայր առվի: Եվ խանութների ցուցափեղկերում Բազում-բազմազան իր ու առարկա Ի՛նձ ցույց կտային և հեռվից-հեռու Աչքով կանեին մեկ-մեկու. «Եկա՜վ»: Եվ գործ կածեինք մենք ամբողջ գիշեր Խաղալիքների լեզուն անհոլով: Մութը մոռացված բաներ կհուշեր, Ու կկապեինք մենք հինը նորով: Հարցեր կտային հազար մի տեսակ Անհասկանալի մեր մարդկայինից՝ Ադամ-արբանյակ-ատոմ-կայենից, Եվ նրանց «ինչո՞ւ»-ն, նրանց «մի՞թե սա»-ն Խեղճիս կդներ ճիշտ այն վիճակում, Ինչ լույսն է զգում ծակուռ-փչակում: Բայց հետո քամին կգար օգնության, Ու խոսք կբացվեր խոտից ու ծառից: Եվ թավշե արջուկն առանց հոգնության Կսկսեր պատմել թղթե անտառից: Ու նապաստակներ ռետինակաշի՝ Օդանավերի թևերին պպզած, Կխլշտեին ականջները ժիր Ու կլսեին մանկորեն ապշած: Հետո... կանացի լաչակներ պես-պես, Զգեստներ գունեղ, նրբին կոշիկներ Կսարքեին մի ճոխ պարահանդես, Որից փակուղու մութն էլ կշիկներ: Եվ մութն իսկապես մաշվում է-մաշվում, Լույսը դառնում է խավարին դրկից... ....................................... Կիսամերկ մի կին հինգերորդ հարկից Նկատում է ինձ ու ետ է քաշվում: Իսկ նա կհիշի՞ անկողնում իր տաք Այն տարօրինակ միայնակ մարդուն, Որ ման է գալիս այս պատերի տակ Եվ այս ուշ ժամին տակավին արթուն՝ Խաղալիքների լեզվով անհոլով Հարցեր է լուծում համաշխարհային, Կանանց անմարմին հագուստ ու շորով Սարքում է շքեղ հանդես պարային՝ Այն ապակեպատ թղթե անտառում, Որտեղ թավշամաշկ արջուկն է ճառում՝ Հետն էլ լիզելով թաթն իր անմեղըր... ....................................... Թե գողություն է կատարվել երեկ՝ Ի՛նձ ինչ. պահակ չեմ, ուրեմն՝ անմեղ եմ...
| |
| |