Syzan | Дата: Շաբաթ, 19.01.2013, 00:57 | Сообщение # 1 |
| ԵՐԳՈՂ ՆՅՈՒԹԸ
Եվ ի՞նչ ես դու: Զարմանալի՜ երևույթ ես... Երբ չես երգում՝ Եթե անգամ Մարմարակերտ սյուն ու մույթ ես՝ Ուսիդ չկա Կամա՛ր, ճակա՛տ. Փլատակված սարավույթ ես: Զարմանալի՜ երևույթ ես: Երբ չես երգում՝ Լոկ շնչելու, Կամ մնջելու, Լոկ տանջվելու, Կամ տանջելու, Սովորական սովորույթ ես: Հե՛նց երգեցիր՝ Նույնն ես կարծես, Բայցևայնպես տեղն ու տեղը Մի՛շտ նորույթ ես: Երբ չես երգում՝ Ոտեր առած մի ձանձրույթ ես, Միս-ոսկորի քայլող կույտ ես, Եվ ո՛չ խեժ ես, Ո՛չ ավիշ ես. Քո իսկ հոգուն կպած ձյութ ես: Հե՛նց երգեցիր՝ Դու ուրի՜շ ես. Միանգամից գեղեցկացած, Ո՛չ թե մարդ ես, Այլ կախա՜րդ ես, Մո՛գ ես, Դյո՛ւթ ես: Հենց երգեցիր՝ Ասեն-չասեն, Ուզեն-չուզեն՝ Թո՛ղ որ փոքըր, Բայցևայնպես դարձյալ գյուտ ես... Դու պարզապես... երգող նյութ ես, Երգող նյութ ես...
| |
| |