Հոդված
Այդ ես համարում եմ իմաստուն պատվիրան բոլոր նրանց, որոնք երբևէ հանդիպել են Մեծն Սևակի հետ: Չէ, որ նա շատ էր մեծ, ծովածավալ մտածելակերպով, շատ լայն ընկալումներով, գրական մի ամբողջ աշխարհով: Նա որքան մեծ էր, որքան ըմբոստ ու անհանդուրժող, այնքան համեստ ու հասարակ: Սևակը իր ապրած ժամանակաշրջանի մղձավանջի մեծ հետազոտողն էր: Նա հետզաոտում էր դրա պատճառները, բացահայտում դրանց էությունը և ելքերի նախագծեր կազմում: Խավարի մեջ նա լույս էր Փնտրում: Նա մանուկ հասակից էր զինվորագրվել արդարությանը: Նրան յուրահատուկ է եղել բռնկուն տարերքը, անկեղծությունը, ուղղամտությունը և լեռնականին յուրահատուկ, լեռնային վճիտ աղբյուրի ջրերի պես պարզությունը:

Ընթերցողների սեղանի գիրքն էր դարձել «Անմահները հրամայում են» առաջին ժողովածուն, որը լույս էր տեսել դառևս 1948-ին: «Նորից քեզ հետ» (1957), «Մարդը ափի մեջ» (1960) գրքերը ձեռքից ձեռք էին անցնում: ժողովրդի մի ստվար հատված գիտեր «Անհաշտ մտերմություն» պոեմի ճակատագրի մասին: Նրան չհասկացողները, կամ ավելի ճիշտ չկամեցողները, պարտադրում են չորս անգամ վերամշակել WJG-. ապա «Հայպետհրատը» պատրաստի շարվածքը ցրում է՛ Պողպատյա ներվային համակարգ պետք Է ունենալ թնալու այս ամենին: Այսուհանդերձ Պարույր Աևակի  երկրպագուների թիվը, օր օրի, ավելանում Էր հազարներով:
Մեծատաղանդ գրողի աննախընթաց շռնդալից և սխրանքի ժամանակաշրջան եղավ նրա վերադարձը Մոսկվայից, երբ նա իր հետ բերեց բոլոր ժամանակների պոեզիայի ամենամեծ ադամանդներից մեկը, 7000 տողանոց, «Անլռելի զանգակատունը»: Պատմության մեջ ոչ մի զորավարի հաղթանակ նման պատվի ու փառքի չի արժանացել, ինչ Սևակի հրամանատարությամբ, մեկ հոգուց բաղկացած բանակի հաղթար-շավը: Այն բազմաթիվ արևներ դարձած լուսավորեց միլիոնավոր մարդկանց հոգիները: Նոր արևներ ծագեցին, երբ այդ անմահ գործը հրատարակվեց Բեյրութում, Թեհրանում և վերահրատարակվեց Երևանում: Այն դարձավ ամեն մի հայ ընտանիքի Նարեկը: Չէ որ այն գրվել էր այն ժամանակ, երբ չէր լրացել հեղինակի 35 տարին: Անժխտելի վերելքների ու սխրանքների այդ տարիներին իմ մեջ մեծ ցանկություն էր առաջացել հանդիպել նրա հետ:

.. Նրա ժամանակակիցները 72-ի հունիսի 17-ը սահմանեցին պոեզիայի օր: Ամեն տարի բյուր-բյուր մարդիկ նրա շիրիմին են գալիս հավերժ ապրող իմաստուն խոսքերը հնչեցնելու: Նրա ծննդավայրը անվանեցին Զանգակատուն:
Նրա զանգակատունը երբեք չի լռի:
Շատ մեծերին արժանի հավերժական կյանքով է շարունակելու ապրել անմահը: Նրա վառ կերպարը ներշնչանքի աղբյուր է շատ ու շատ ստեղծագործողների համար: Նրա դիմանկարը, հարթաքանդակն ու կիսանդրին ամեն մի հայ ընտանիքի սրբապատկերն է: Նա Պառնասի ջահի թագի ամենաշողշողուն ադամանդն է:
Կատեգորիա: Мои статьи | Ավելացրեց: Syzan (07.02.2013)
Դիտումներ: 396
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]