ՀԱՆԵԼՈՒԿԻ ԺԱՆՐԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԸ ՍԵՎԱԿԻ ՄԱՍԻՆ |
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՄԱՍԻՆ |
ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՄԱՍԻՆ |
Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ/ Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր/ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՄԱՍԻՆ |
«Սիրելի ազգակիցներ, Երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ: Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը: Գալիս է և մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար՝ աշխարհագրական որ գոտիներում էլ լինենք: Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թե թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից: Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նյարդերը: Աչքերը տեսնելու համար են և ոչ թե միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի: Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան: Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի: Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը… Թույլ տվեք, և ձեր անունից, Նոր տարվան դիմել նաև չափածո…. |
Բանաստեղծ լինելը դժվարին մրցակցության ու պատասխանատվության գործ է, այն էլ հայ ժողովրդի բանաստեղծ լինելը: Գրիչ վերցնող ամեն ստեղծագործող, եթե միայն գրական պարզ արհեստավոր չէ և հանդգնում է իր գրածը հրատարակել, կամա թե ակամա դառնում է իրեն նախորդած ազգային ու համաշխարհային բոլոր մեծությունների մրցակիցը: Եվ ամենից դժվարը հենց հայրենի բանաստեղծական միջավայրում նկատելի դառնալն է, ազգային բանաստեղծների կողքին տեղ ունենալը, իսկ առանց դրա անկարելի է համաշխարհային ճանաչումը: |
Ստալինյան տոտալիտար ռեժիմի պայմաններում ծնունդ առնող մշակույթը չէր կարող լինել լիարյուն, ինքնաբուխ և ճշմարտացի: 1930-50-ական թվականներին խորհրդային արվեստագետից պահանջվում էր հետամտել միայն մեկ նպատակ` շեփորել կայսրության առավելությունները, երկրի առաջնորդների ու կոմկուսի որդեգրած գծի անսխալությունը: |
Ամեն ժամանակաշրջան ունի իր բանաստեղծը, ով հայտնաբերում է տվյալ ժամանակի ոգին եւ մարգարեաբար պատգամներ հղում իր ժողովրդին: Այսօր էլ շատերի համար Պարույր Սեւակի պոեզիան նվիրական ու թանկ գաղտնիքներով լեցուն սպասված մի նամակ է:Դեպի Զանգեզուր գնացող ճանապարհորդներ, ամեն անգամ , հին Չանախչի գյուղի մոտով անցնելիս , կանգ առեք մի պահ թեքվեք դեպի ձախ, խոնարհեցեք ձեր գլուխն անտեր մնացած առանձնատան առաջ եւ նրա բակում թաղված հանճարի ոգուց սուրբ մասունք տարեք ձեր զավակներին : |
_...Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը… ____…Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»... ____...Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում... ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ |
1-10 11-13