Նյութերը ենթաբաժնում: 27
Ցուցադրված նյութերը: 21-27
Էջեր: « 1 2 3


ԴՈՒ ԼՍՈՒՄ ԵՍ

Դու լսում ես ինձ այնպ՜ս սիրալիր,
Բայց նաև այնպե՜ս-֊այնպե՜ս անտարբեր,
Ինչպես լսում են աղմուկն անձրևի։

Խոսքերըս ցածր են՝
աղոթքի նման,
Խոսքերս բարձր են՝
աղոթքի նման,
Որ չի հասնում տեղ
Ու չի կատարվում։

Շաղված աչքերիդ ժպիտի վրա
Գնում-գալիս է քնած մի աստված,
Շուրթերիդ երկու մեծ փակագծում՝
Մի մեծ առեղծված, որ լուծում չունի...
Իսկ ես խոսում եմ, խոսում եմ, խոսում,
Բայց հիմա ես Էլ... ե՛ս ինձ չեմ լսում.

Աչքերիդ շաղված ժպիտի վրա
Արթնացնում եմ մի քնած աստծու,
Շուրթերիդ երկու մեծ փակագըծում
Մի հին առեղծված առանց քեզ լուծում։
Իսկ դու՝ անտեղյակ, ժպտում ես կրկին
Սիրալի՜ր այնպես,
Բայց և... անտարբե՛ր...
Мои файлы | Դիտումներ: 453 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

Պարույր Սևակ
Мои файлы | Դիտումներ: 328 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

ՊԱՐՈւՅՐ ՍԵՎԱԿ - 85
Ֆիլմի հեղինակ՝ Կարեն Գալոյան
Мои файлы | Դիտումներ: 524 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

ԴՈւ

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքըս վերանում՝
Փոշիացած հերոսների
Ու ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում՝
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի դերանուն...
Мои файлы | Դիտումներ: 408 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

Մարդ էլ կա, մարդ էլ

Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի,
Մարք կա՝ աշխարհն է շալակած տանում...
Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր...
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս...
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես,
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես...
Ահա թե ինչու դու այսքան տարի,
Դու որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընդանում,
Քայլում ես այնպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում...
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի թե ու'մ հետ և ու'ր է գնում,
ՈՒ'մ մեռելին է անարցունք լալիս,
ՈՒ'մ խոսքի վրա ստից ծիծաղում,
ՈՒ'մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս...
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում, ու շողոքորթում...
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի...
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս...
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից և որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...
Սու'տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, անե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում...
Սու'տ է: Նա դարի ավարն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում...
Սու'տ է: Նա միայն իր փորն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղփարական իր հորն է սիրում...
Սու'տ է: Ո'չ հորը, ո'չ մորն է սիրում,
Թանկ չէ ո'չ որդին, և ո'չ էլ թոռը:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Սիրում է կյանքում նա իր .....աթոռը:
Աթոռն է սիրում
ՈՒ նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես և... տարեց - տարի
Ելնում է այսպես.... շալակն աշխարհի:
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի....
Мои файлы | Դիտումներ: 471 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

Պարույր Սևակ Դու Ես Մեղավոր
Мои файлы | Դիտումներ: 1106 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

  Պարույր Սևակ Դիմակահանդես  
Мои файлы | Դիտումներ: 787 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)


1-10 11-20 21-27