Syzan | Дата: Կիրակի, 03.02.2013, 19:05 | Сообщение # 1 |
| Անծանոթուհուն
Ես մտածում եմ. ԿԱնցնի մի շաբաթ, Ու ես վերստին կտեսնեմ նրան, Ում հանդիպեցի առաջի~ն անգամ, եվ մի – երկու բառ փոխանակեցինք` Չծանոթացած: Կտեսնեմ նրան Ու կասեմ «դու»-ով. -Թույլ տուր տամ մի հարց, Բայց շատ եմ խնդրում, Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք: Անցել է ահա ուղիղ մի շաբաթ, Եվ ողջ մի շաբաթ ժպտացել ես ինձ, Անվե~րջ – անդադա~ր ժպտացել: Ինչու՞: Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ, Ի~նչ էլ ինձ ասես` Ես գոհ կմնամ, Իսկ եթե շիկնես` Առավե°լ ևս: Իսկ եթե շիկնես` Կշարունակեմ. -Երկու փոսիկիդ, Որ կա երեսիդ, Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել Հմայքի ծովո~վ: Ես նոր հասկացա, Թե ոնց է լինում, Որ հողագնդի կլոր կողերից Ծովերը երբեք չեն թափվում ներքև, Ու չեն դատարկվում այն փոսիկները, Որ մենք կոչում ենք ծովերի հատակ... Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ, Ի~նչ էլ որ ասես, Ես գոհ կմնամ: Միայն... միայն թե դու չնկատես, Որ հանկարծ ես քեզ` Անծանոթուհուդ, Դիմել եմ «դու»-ով: Թե չնկատես` Ես այնժամ կասեմ. -Դե~ , անունդ ասա...
| |
| |