14:27
Քարտաշը/ մաս երկրորդ /

Եվ հասնում է ահա նա գործավայր, 

Ուր անավարտ շենքը, հորանջով մի անփույթ,

 Նոր արթնացած կարծես անգոյության քնից,

 Բարձրանալու անհագ ցանկությունով,

հիմա Սպասում է նրան ... 

Նա գոգնոցն է կապում, 

Ձեռքն է առնում մուրճը եւ հազում է անհայտ, 

Ոչ - հազում է վստահ եւ բանիմաց ...
Բարձրանում են պատեր, կամարներ են կոչվում, 
Տաշվում են ապարներ համառ ու հաստակող, 
Անձնատուր է լինում գրանիտը կռվում, 
Տուֆը հիացմունքից ժպտում է գոհ: 
Հարվածի տակ մուրճի եւ ուժի տակ կռան 
Քարերն ամեն կարգի եւ ամեն բնույթի, 
Համաձայնվում, զիջում, նստում իրար վրա 
Ու լուռ զրուցում են եւ իրար հետ եւ մեզ, 
Լռության խոր - լեզվով ու բարբառով դյութիչ ... 
... 
Կառուցվում է տունը ... 

 





Դիտումներ: 539 | Ավելացրեց: Syzan
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]