14:36 Քարտաշը /հինգերորդ մաս / |
Բնանկար ծանոթ: Հինավուրց վանք ու ժամ: Էջմիածին: Վարակ: Համաճարակ: Անծայր ու անվախճան մի պատարագ, Որտեղ ըստ պատճաշի, զոհ է բերվումԻբրեւ Քրիստոսի միս ու արյուն Ոչ թե մի կում գինի ու մի կտոր նշխար, Այլ ժողովուրդ մի ողջ եւ մի ամբողջ աշխարհ ... Հետո, ճերմակ մի տուն: Ճերմակ ձեռնոց հագած Ինչ - որ պարոն: Բուրմունք, բուրմո՜ւնք հացի. .. Տատը վանքի բակում հացի կարոտ հանգավ ... Ինքը այսուհետեւ հայ չէ, ամերիկացի ... Այսուհետեւ հացին պետք է ասել «Բրեդ», Ամեն խոսքից հետո, «Միստըր, փլիզ» ... Նրանց կոշիկները լավ մաքըրել .. . Խմել հոտած սոուս, ծամել թերխաշ բրինձ ... ... Եվ առաջին ճիգը -. Տատի պես չմեռնել, դեռ ապըրել ... Եվ առաջին միտքը, Ապրել, բայց ոչ իբրեւ ամերիկացի ... |
Դիտումներ: 588 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |