Պարույր Սևակ

ԾՆՎԵԼ ԵՄ Ես ծնվել եմ նրա համար, Որ մոր սրտում կարոտ դառնամ Եվ սպասվող որդու նման Հեռուներից վերադառնամ. Ես ծնվել եմ նրա համար, Որ ցավածին մխիթարեմ. Ջահելների հարսանիքին Ձեռքիս գինի զվարթ պարեմ. Նորածնի բերնով ճչամ Ու մոր բերնով ասեմ «նանիկ». Տուն երազող զույգի համար Դառնամ սիրո համեստ տանիք. Եթե շուրջս խավար լինի՝ Մարդկանց համար փայլատակեմ, Հասակով մեկ փռվեմ գետին Վհատության ճամփան փակեմ … Ես ծնվել եմ նրա համար...
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ՔՈ ԽԱԿ ՍԵՐԸ ԵՎ ԻՄ ՀԱՍՈՒՆ ՏԱՆՋԱՆՔԸ…)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 06.02.2013, 14:28 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ՔՈ ԽԱԿ ՍԵՐԸ ԵՎ ԻՄ ՀԱՍՈՒՆ ՏԱՆՋԱՆՔԸ…

Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը
Հանդիպեցին որպես երկու ուղևոր՝
Կյանքի ինչ-որ սակավամարդ կածանում
Եվ, ճարահատ, պիտի քայլեն միասին
Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը:

Ու երբ, հոգնած, մենք պառկում ենք, որ ննջենք,
Մինչև անգամ երբ պառկում ենք կողք-կողքի,
Ինչպես հայոց հեքիաթներում` մեր միջև
Լուռ դրվում է հեքիաթական թրի պես
Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը…
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ՔՈ ԽԱԿ ՍԵՐԸ ԵՎ ԻՄ ՀԱՍՈՒՆ ՏԱՆՋԱՆՔԸ…)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: