Պարույր Սևակ

ԾՆՎԵԼ ԵՄ Ես ծնվել եմ նրա համար, Որ մոր սրտում կարոտ դառնամ Եվ սպասվող որդու նման Հեռուներից վերադառնամ. Ես ծնվել եմ նրա համար, Որ ցավածին մխիթարեմ. Ջահելների հարսանիքին Ձեռքիս գինի զվարթ պարեմ. Նորածնի բերնով ճչամ Ու մոր բերնով ասեմ «նանիկ». Տուն երազող զույգի համար Դառնամ սիրո համեստ տանիք. Եթե շուրջս խավար լինի՝ Մարդկանց համար փայլատակեմ, Հասակով մեկ փռվեմ գետին Վհատության ճամփան փակեմ … Ես ծնվել եմ նրա համար...
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ՄԻԱՅՆԱԿ ԾԱՌԸ)
Բանաստեղծություն

SyzanДата: Կիրակի, 03.02.2013, 18:43 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ՄԻԱՅՆԱԿ ԾԱՌԸ

Պոկված անտառից՝
Մենակ ու մռայլ,
Մի ծառ է ցցվել բարձունքի վրա:

Ինչպե՜ս չի սիրում անտառը նրան,
Ինչպե՜ս է ծաղրում,
Քրքըջում վրան,
Ի՜նչ է թե հսկան
Այս թզուկների կամքին ու կյանքին
Չի՛ կարողանում իրեն ենթարկել,
Ի՜նչ է թե նրանք չե՛ն կարողանում
Իրենց նեղվածքում սրան բանտարկել...

Եվ չի՛ հասկանում անտառը հիմար,
Թե ծառն այդ ինչ է անտառի համար.

Կաղնի՜ն՝
Անտառի կանաչ շանթարգե՜լ...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ՄԻԱՅՆԱԿ ԾԱՌԸ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: