Syzan | Дата: Հինգշաբթի, 17.01.2013, 18:11 | Сообщение # 1 |
| ԱՆՀԱՐՑ ՊԱՏԱՍԽԱՆ
Ես վերածնողն եմ խորին լռության Եվ թարգմանիչը անորոտ շանթի. Գարնան աշկերտ եմ Ու սիրո վարպետ. Իմ կաթնեղբայրն է երաժիշտ քամին, Եվ ազգականըս` խորհող անձավը. Ես վստահության մերձ - մտերիմն եմ, Բարևի ծանոթ` հաջողությանը. Ու ճամփորդական կարճ ծանոթությամբ Սիրուհիս դարձավ խոհեմությունը` Ամե՜ն ինչ կշռող խոհեմությունը, Կոկլիկ ու սոկլիկ, մի՛շտ շրջահայաց, Բայց, փա՜ռք աստըծու, բանը չհասավ Ո՛չ ամուսնության, Ո՛չ էլ զավակի, Որ եթե ծնվեր` անուն փնտրելիս Պիտի, ստիպված, խեղճ մատըս դրվեր Եղկելու վրա կամ Ողորմելու...
| |
| |