Պարույր Սևակ

ԾՆՎԵԼ ԵՄ Ես ծնվել եմ նրա համար, Որ մոր սրտում կարոտ դառնամ Եվ սպասվող որդու նման Հեռուներից վերադառնամ. Ես ծնվել եմ նրա համար, Որ ցավածին մխիթարեմ. Ջահելների հարսանիքին Ձեռքիս գինի զվարթ պարեմ. Նորածնի բերնով ճչամ Ու մոր բերնով ասեմ «նանիկ». Տուն երազող զույգի համար Դառնամ սիրո համեստ տանիք. Եթե շուրջս խավար լինի՝ Մարդկանց համար փայլատակեմ, Հասակով մեկ փռվեմ գետին Վհատության ճամփան փակեմ … Ես ծնվել եմ նրա համար...
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԻՆՉՔԱՆ ԷԼ ԹԱՆԿ ԼԻՆԻ)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 22:00 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ԻՆՉՔԱՆ ԷԼ ԹԱՆԿ ԼԻՆԻ

Ես գիտեմ. կհանդիպենք դեռ,
Եվ դու էլ ինձ կանես հարցում.
«Էլ մի՞թե քո սրտում չկա
Իմ հանդեպ ոչ մի զգացում»:
Չեմ դիմել ատամնաբույժի,
Բայց հարցիդ պատասխանն ունեմ.
«Ինչքան էլ թանկ բան է ատամը,
Ցավելիս հանում են - գցում»...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԻՆՉՔԱՆ ԷԼ ԹԱՆԿ ԼԻՆԻ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: