Syzan | Дата: Չորեքշաբթի, 30.01.2013, 21:55 | Сообщение # 1 |
| ՉԵՄ ՈՒՇԱՑԵԼ
Ուշացե՞լ եմ: Թո՛ղ որ այդպես, թո՜ղ որ, անգի՛ն, Անծանոթ եմ աղջըկական քո նազանքին. Անտեղյակ եմ, թե ինչպես ես դու ժպտացել, Տասնըվեցըդ երբ որ նոր է դեռ լրացել: Թո՛ղ որ ես չեմ ստացողը քո առաջին Աղջըկական ո՛չ համբույրի, այլ լոկ պաչի՜. Որ չգիտեմ, թե ինչպես ես դու կարոտել, Երբ որ քսան-քսանհինգն ես թողել ետև: Թո՛ղ որ, անգի՜ն, հանդիպել եմ ես քեզ այնժամ, Երբ դու արդեն անկարող ես ապրել բաժան. Քո անցյալից, անցած կյանքից, որ առանց ինձ Դու ապրել ես կա՛մ այլոց հետ, կա՛մ առանձին: Թո՛ղ որ այդպես,- ուշացել եմ թող գարունից, Բայց ավելի քիչ չի թովում աշունը ինձ: Ինչո՞վ է լավ արշալույսը մայրամուտից, Աշնան հասմիկն ինչո՞վ է վատ գարնան պուտից: Չէ՜, ավելի՛ն. երբ աշխարհում օրն է մարում, Ծաղիկները շատ ավելի սուր են բուրում...
| |
| |