Syzan | Дата: Շաբաթ, 19.01.2013, 01:08 | Сообщение # 1 |
| ԻՄ ԿՏԱԿԸ 6.
Դու ինձ խեղճերից պաշտպանի՜ր, տղա՛ս, Պաշտպանիր դու ինձ՝ Ինձ չկրկնելով Եվ չքայլելով իմ հետքով ծանոթ, Ինձ - եթե կուզես - ժխտելո՜վ անգամ: Ինձ չկրկնելով - և միայն այդպե՛ս, Կխոսես դու իմ հարազատ ձայնով: Սեփական շավիղ բացելով միայն Բանուկ կպահես իմ բացած ուղին: Եվ ինձ ժխտելով՝ Ինձ կհաստատես:
| |
| |