Syzan | Дата: Շաբաթ, 19.01.2013, 00:47 | Сообщение # 1 |
| ԱՆՀԱՍՑԵ ԲԱՑԻԿ
Թաց փայտի պես՝ Ո՛չ վառվում են, Ո՛չ էլ հանգչում, Այլ լոկ մխո՜ւմ: Ճահճուտի պես՝ Միանգամից չեն չորանում, Չեն էլ բխում: Բաց դռներ են անվերջ բախում, Թխված կուտը նորից թխում: Շաքարի տեղ շիբ են ծախում, Ի՜նչ է՝ շիբն էլ սպիտակ է: Կարծում են, թե կարևորը Ապրա՜նքը չէ, Այլ... պիտա՛կը...
| |
| |