Syzan | Дата: ՈՒրբաթ, 18.01.2013, 18:55 | Сообщение # 1 |
| ԱՎԵԼՈՐԴ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆ
Քո անունո՛վ, Մարիա՜մ, Քո անունով՝ Այստեղ նահանջում է ձմեռն արագ: Ամառն առանց հերթի՝ Գարունի՜ց էլ առաջ, Նպաստով է ապրում՝ քո անունով... Եվ այստեղ կա մեկը քո անունով: Ու երդվում եմ ես քեզ՝ քո՛ անունով, Որ ատում եմ մի քիչ Եվ սիրում եմ նույնքան Օտա՜ր այս աղջըկան՝ քո անունով: Նա ինչպե՞ս է ապրում քո՛ անունով. Ինքը դո՛ւ չես, և նա... քո անունո՞վ: Ուստի ատում մի քիչ Ու սիրում եմ նույնքան Օտա՜ր այս աղջըկան քո անունով: Ես կանչում եմ նրան քո անունով Ու... տանջում եմ ես ինձ քո՛ անունով, Իսկ նա իմ տանջանքից չի հասկանում ոչի՜նչ. Այսքա՜ն անհակացող՝ քո անունո՞վ: Բայց կանչում եմ նրան քո անունով, Կանչում այնպես, ինչպես մարդիկ հնում Կանչում-կոչում էին ոգիներին բարի... Ոգիդ չի՜ հայտնվում՝ քո՛ անունով: Ուրեմն աշխարհումըս իրո՞ք չկա Ու չի՞ լինում իրոք ո՛չ մի ոգի... Ես ավելորդ անգամ, վա՛տ իմ, Անհավա՛տ իմ, Անհավատ եմ դառնում... քո՛ անունով:
| |
| |