Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 13
Ցուցադրված նյութերը: 11-13
Էջեր: « 1 2

Ինքնակենսագրություն

Ինքնակենսագրություն գրել նշանակում է վերհիշել անցյալը: Իսկ անցյալի վերհիշումը ոչ այլ ինչ է, քան անցյալին ներկայիս հայացքով նայել, այսինքն` ոչ թե տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա. անցյալը ներկայացնել:
Սա անխուսափելի է մանավանդ նրանց համար, ովքեր արվեստագետ կոչվելու պատիվն ու պարտականությունն ունեն, և որոնց համար երեկը դառն ու քաղցր հուշերի օթևան չէ, այլ մտորումների օրրան:
Ուստի և իմ ինքնակենսագրության փորձը պիտի դառնա ոչ թե «հուշերի երեկո», այլ «փորձարկման ստուգում»:
Ինքնակենսագրություն գրել նշանակում է գաղտնիքներ ասել: Բայց ասված գաղտնիքը ոչինչ չարժի, եթե չի գալիս բացահայտելու գաղտնիքների գաղտնիքը` խորհուրդը:
Ուստի և իմ հուշերը պիտի դառնան առիթ խորհրդածությունների և իմ կենսագրությունը` փորձ ինքնաթարգմանության:
Мои статьи | Դիտումներ: 483 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 25.10.2011 | Մեկնաբանություններ (0)


_Պարույր Սեվակի ժառանգության մի հատված էլ կարելի է համարել նրա ռադիոելույթները: Ճիշտ է, դրանք մեծ թիվ չեն կազմում, սակայն եղածներն արդեն իսկ որոշակի պատկերացում են տալիս գրողի հրապարակային խոսքի հիմնական շեշտադրումների ու ոճի մասին: Ստորև ներկայացնում ենք դրանցից մեկը՝ դեռևս անհայտ ու անտիպ մի ելույթ, որ հնչել է Նոր տարվա նախօրեին՝ 1963 թ. դեկտեմբերի 31-ին: Այդ օրը ՀՍՍՌ Մինիստրների սովետին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների խմբագրությունը եթեր է հեռարձակել Սեվակի շնորհավորանքի խոսքը: Սեվակից առաջ ելույթ են ունեցել Մարտիրոս Սարյանն ու Գոհար Գասպարյանը: Հաղորդումը հնչել է 0 ժամ 10 րոպեին: Խոսքը եղել է նախապես գրված ու ձայնագրված: Մեքենագրված էջի վրա Սևակը ձեռագիր որոշ բառեր է ավելացրել, որոնք տեքստում ներկայացվում են ընդգծված: Իսկ չափածո հատվածը բացակայում է: Ամենայն հավանականությամբ, բանաստեղծն այն անգիր է արտասանել: Էջի եզրին մակագրված է. «Ձայնագրված է»: Բոլոր էջերը ստորագրված են գլավլիտի լիազորի կողմից: Վավերագիրը պահվում է ազգային արխիվում:
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
Мои статьи | Դիտումներ: 332 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 25.10.2011 | Մեկնաբանություններ (0)

Եթե երբևէ լինեք Արարատի մարզի Զանգակատուն գյուղում գտնվող Պարույր Սևակի տուն- թանգարանում, ապա այցելուների մատյանում, որտեղ բանաստեղծի հարյուրավոր երկրպագուներ իրենց ջերմ ու անկեղծ տպավորություններն են արձանագրել, կարող եք կարդալ մի գրառում, որն արվել է 1992 թվականի մայիսին` Շուշիի ազատագրումից հաշված օրեր անց: Այնտեղ գրված է. «Արցախի ազատագրագրման պայքարի սկիզբը գալիս է Սևակից: Հավերժ փառք իր գաղափարներին:
Արցախի ազատամարտիկներից,
22-ը մայիսի 1992 թ.»:
Мои статьи | Դիտումներ: 483 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 22.10.2011 | Մեկնաբանություններ (0)


1-10 11-13