Syzan | Дата: Երեքշաբթի, 15.01.2013, 17:33 | Сообщение # 1 |
| ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Նորի՛ց մեջըս խոսեց ֆրանսիացին... Եվ ակամա, նորի՜ց, ես չանսացի Իմ պապերի ձայնին՝ խոհեմությա՛ն, Հա՛յր Սուրբ Խոհեմության, Որին պիտի Հիմա խոստովանեմ իմ մեղքերը:
Հա՛յր Սուրբ, ես կուզեի կյանքի՜ս գնով Ջնջել «զգույշ» բառը: Մեծ մե՞ղք է սա:
Հա՛յր Սուրբ, ես կուզեի դարձնել կանոն Անկանոնությունը: Մեծ մե՞ղք է սա:
Կարելի չէ՞, Հա՛յր Սուրբ, որ ոտքերը, Գեթ ոտքե՛րը լինեն ինքնագլուխ, Գեթ ոտքե՛րը, Հա՛յր Սուրբ, ո՛չ գլուխը... Թե՞ մեծ մեղք է դա էլ:
Եվ մահի չափ հոգնած մի կա՜րճ պահի Կարելի չէ՞ արդյոք «մարդ եմ» բառին Չհագցընել ո՛չ մի նեղ ածական... Թե՞ մեծ մեղք է դա էլ:
Հա՛յր Սուրբ, եթե մարդը հավատացյալըդ չէ, Որտե՞ղ պիտի նա իր մեղքը խոստովանի:
Խո՛ս-տո՛-վա՛-նո՛ւ-թյա՜ն եմ կարոտ, Հա՛յր Սուրբ՝ Չներվելո՛ւ գնով Եվ բանադրվելո՜ւ:
Որտե՞ղ խոստովանեմ, Եվ ո՞ւմ խոստովանեմ, Հա՛յր Սուրբ Խոհեմություն...... Ո՛չ սուրբ և ո՛չ էլ հայր...
| |
| |