Syzan | Дата: Կիրակի, 03.02.2013, 18:45 | Сообщение # 1 |
| ՈՍԿԻՆ ՎԵՐՍՏԻՆ ՈՍԿԻ Է ՄՆՈՒՄ
Շրթերիս վրա խոսքեր են դողում՝ Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ, Հնացա՜ծ խոսքեր. Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր: Ուզում եմ ասել. Գթասի՛րտ եղեք, Եղեք ողորմա՜ծ, Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ: Ու երբ չգործած մեղքերի համար Մարդը հայցում է մեղքի թողություն Ու ներողություն՝ Ոչնչի՜ համար,- Գոնե գթասիրտ-ողորմած եղեք, Անսրտության մեջ մի՛ եղեք համառ... Շրթերիս վրա խոսքեր են դողում՝ Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ¸ Հնացա՜ծ խոսքեր. Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր: Հնացա՜ծ խոսքեր, Հնացա՜ծ, Ինչպես ոսկին է հիմա, Որով առ ու ծախ արդեն չեն անում, Սակայն դրանից ոսկին ո՛չ մի տեղ Երբեք չի դարձել ժանգոտած թիթեղ. Ոսկին վերըստին ոսկի՜ է մնում...
| |
| |