Պարույր Սևակ

ԾՆՎԵԼ ԵՄ Ես ծնվել եմ նրա համար, Որ մոր սրտում կարոտ դառնամ Եվ սպասվող որդու նման Հեռուներից վերադառնամ. Ես ծնվել եմ նրա համար, Որ ցավածին մխիթարեմ. Ջահելների հարսանիքին Ձեռքիս գինի զվարթ պարեմ. Նորածնի բերնով ճչամ Ու մոր բերնով ասեմ «նանիկ». Տուն երազող զույգի համար Դառնամ սիրո համեստ տանիք. Եթե շուրջս խավար լինի՝ Մարդկանց համար փայլատակեմ, Հասակով մեկ փռվեմ գետին Վհատության ճամփան փակեմ … Ես ծնվել եմ նրա համար...
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 17-րդ 17-ից
  • «
  • 1
  • 2
  • 15
  • 16
  • 17
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություններ (ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈւ)
Բանաստեղծություններ

grigДата: Չորեքշաբթի, 02.11.2011, 10:59 | Сообщение # 1

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
Դու մեր մեծ երթի գավազանակիր
Եվ մեր պատմության մեծագու՜յն դիվան,
Մեր ազնըվության գովասանագիր,
Մեր մտքի պահեստ, հոգու օթևան:
Անցյալին պարզված դու մեր լսափող,
Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված:
Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,
Նարեկացիով օծված ու յուղված:
Դաժան դարերի ամե՛ն մի ժամին
Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին:
Բարդելով վերքին վերք ու անարգանք,
Հեծության վրա մի նոր հեծություն՝
Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,
Խլել է մեզնից փառք ու մեծություն,
Խլել է կյանքը մեր և... կյա՜նքից էլ թանկ՝
Մեր հո՛ղը, հո՛ղը,
Մեր սուրբ հայրենի՜ն:
Շա՜տ բանից է զրկել մեզ վայրենին:
Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,
Բայց և... դարավոր բնիկ վայրերի
Կորըստի լեղի կարո՜տն է քսել,
Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի
Արցու՛նքը, սակայն... և արյու՛նը սև,
Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից,
- Քաղցրացել ենք մենք... մեր քաղցր բառով,
Մեր հայրենահամ անուշ բարբառով:
Շա՜տ բանից է զրկել մեզ թշնամին:
Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել,
Հատել է ականջ ու ոտնաթաթեր,
Աչքեր է հանել դաշյունով իր սուր,
Կտրել է նաև արմատից լեզուն,
Եվ սակայն... իզու՜ր.
Չի՛ հատվել լեզուն,
Մնացել է նա՝ հատվե՜լով անգամ...
Քե՛զ՝ մեր հայկական և արամական,
Չկարողացան քեզ խլել մեզնից,
Ո՛չ խարդավանքով արամեական,
Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ,
Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով,
Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ,
Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով,
Ո՜չ ճշմարտությամբ,
Ո՜չ էլ ստերով:

Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել:
Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ,
Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել,
Ինչպես չեն կարող խլել մի դրոշ,
Որ հազարամյա դաժան մարտերում
Փողփողացել է միշտ էլ... սրտերու՜մ:

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող,
Ագահ կոկորդում դու խոր ես խրվում:
Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող,
Ինչպես երկինքը երբեք չի փլվում:
Չե՜ս խլվի երբեք,
Չե՜ս փլվի երբեք,
Ինչպես արյունից գու՛յնը չի խլվում...

Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,
Որ քեզ կամենա գողանալ մեզնից
(Մի՛ ասա <<մեզնից>>, <<աշխարհի՛ց>> ասա).
Չէ՞ որ դու հիմա ոչ միայն լեզու,
Այլև մասու՜նք ես,
Մասու՜նք ես մի սուրբ,
Անկողոպտելի մասու՜նք սրբազան՝
Դարերի խորքից դարերին հասած:

Մասու՞նք: Ինչպե՞ս թե: Մասունքըս ո՜րն է:
Մասունքի տեղը տուփն է կամ հորն է:
Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես,
Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես,
Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,
Շատերի մեջ ես, բայց պետական ես,
Եվ դրանով իսկ դու պետքական ես
Այն պետությանը, որ վաղը պիտի
Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...

grigДата: Հինգշաբթի, 20.12.2012, 21:11 | Сообщение # 241

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
Պարույր Սևակ - Բա՛րեւ



- Բա՛րեւ,
- Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝
Կնքված անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման,
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես։
Եվ կուզենայի՜,
Շա՜տ կուզենայի,
Որ այս բառն իրոք դառնար անձնագիր
Աշխարհո՛ւմ համայն,
Ամենքի՛ համար։
Եվ կուզենայի՜,
Շա՜տ կուզենայի,
Որ նմանապես այս բառը լիներ
Նոր եւ իրական մի “Բացվի՛ր, Սեզա՜մ”։
- Բա՛րեւ,
- Ասեիր գնացքին,
Նավին Կամ օդանավին,
Ու ներս մտնեիր.
“Բարեւ”-ըդ իբրեւ տոմսակ ընդունվեր։
- Բա՛րեւ,- Ասեիր կնոջն անծանոթ,
Ու նա քեզ սիրեր հենց նո՛ւյն վայրկյանին
Կամ ներումնահայց ժպիտով ասեր,
Թե բարեւե՜լ են քեզանից առաջ։
- Բա՛րեւ,- Ասեիր, եւ պարզ երկինքը
Իսկո՛ւյն անձրեւեր, եթե պետք է դա։
- Բա՛րեւ,
- Ասեիր լռակյաց հողին,
Եվ նա ծլարկեր ու հասկավորվեր։
- Բա՛րեւ,
- Ասեիր մահի՛ն էլ անգամ,
Եվ նա հասկանար, որ քեզ մոտ գալով՝
Ինքը շտապե՛լ,
Շա՜տ է շտապել...
- Բա՛րեւ-ը դառնար իրական ու նոր մի... “Բացվի՛ր, Սեզա՜մ”։
Եվ այն ժամանակ եթե արջին էլ ասեիր
- Բա՜րեւ,
- Նա էլ միգուցե հենց նույն վայրկյանին
Խաղալիք դառնար մեր մանկան համար
Եվ մի այնպիսի՛ կարգին խաղալիք,
Որ ո՛չ լարվում է, ո՛չ էլ հասարակ բանից փչանում։
Այսպես էլ՝ օձը ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար,
Կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների,
Կախարան դառնար եղջերուն վայրի,
Եվ փոթորիկը՝ բեմի պարախումբ,
Մարդն էլ՝ Մա՜րդ իրոք...
Անկարելի բան աշխարհում չկա՛,
Եթե աշխարհում իշխում է բարին,
Որ մեր բերանում դարձել է
- Բա՛րեւ.
- Ուրեմն՝ անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես՝ - Բա՛րեւ,
- Քե՛զ Ու Ձե՛զ
Ծանո՜թ-անծանո՜թ իմ սիրելիներ։
Թո՛ղ անկարելին դառնա կարելի
Աշխարհո՛ւմ համայն,
Ամենքի՛ս համար,
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
Դառնա կարելի մե՛կ բառով՝
- Բա՛րեւ...

grigДата: Հինգշաբթի, 20.12.2012, 21:13 | Сообщение # 242

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
Պարույր Սևակ - Կորչի հինգշաբթին



Քեզանից հեռու
Ես ապրում էի
Կարծես թե ինքս էլ ինձանից հեռու:
Ինձանից հեռու
Դու ապրում էիր...
Դու չէի՞ր ապրում բուսական կյանքով:
Իսկ հիմա,
Երբ մենք մեկտեղ ենք արդեն,
Կարծես թե նորից շերտ-շերտ միացանք,
Որ ամբողջանանք նարնջի նման ՝ մի կեղևի մեջ
Եվ հյութավորվենք՝

Հողի ավշային չորս բաժին խառնած
Չորս բաժին ավյուն արեգակնային,
Ու երջանկորեն՝
Նոր կերպ ու նորե՛ն՝
Բարբառենք անխոս.
<< Այս է մեր մարմինն. առե՛ք ու կերե՜ք >>...

Ինձանից հեռու

Դու նման չէի՞ր...
Ես նման էի կարծես այն մարդուն,
Որ սքանչելի ձեռագիր ունի,
Բայց ... գրագետ չէ կատարելապես:
Իսկ հիմա,
Երբ մենք մեկտեղ ենք կրկին,
Նու՛յն կյանքը հիմա
Իր սքանչելի նու՛յն ձեռագրով
Գրագիտության դասեր է տալիս
Թե՛ շնորհալի վազերին այգու,
Թե՛ տաղանդավոր գետերին բոլոր,
Թե՛ հայտնի ոխից գազազողներին,
Թե՛ թաքուն սիրուց կակազողներին
Եվ թե՛ աշխարհիս պատերին բոլոր,
Մանավանդ...ահեղ ցուցամատերից
Մա՜հը չկաթի,
Այլ կյա՛նքը ծորա
Թշվառ ու փոքրիկ այս երկրի վրա՝
Հեռվից ետ դարձող
Տիեզերախույզ հրթիռի պես...

Տեսնու՞մ ես,

Մի տե՜ս,
Ծաղկած ծիրանին դիմացի բակում
Նշխար է բաշխում քահանայաբար
Ամբողջ շրջանով իր մեծ շուրջառի,
Իսկ մեղուները
(Այդ նշխարները ծծելուց արբա՞ծ
Թե՞ գուցե դրդված ուրիշ պատճառից)
Ցույցեր են անում փեթակի առջև,
Ինչպես որ մարդիկ ՝

Շենքերի առջև պառլամենտների...
Ով ի՜նչ ուզում է` թող այդ էլ անի:
Իսկ ես ուզում եմ ... իսկ դու չե՞ս ուզում,
Որ գեթ այս անգամ,
Գոնե այս անգամ ...
Հեռավորությունն ինձ ու քեզ երբեք
Չկիսի՜ այնպես,
Ինչպես ... հինգշաբթին շաբաթն է կիսում:
Կորչի՜ հինգշաբթին ....
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություններ (ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈւ)
  • Էջ 17-րդ 17-ից
  • «
  • 1
  • 2
  • 15
  • 16
  • 17
Որոնել: