Syzan | Дата: Երկուշաբթի, 11.02.2013, 19:25 | Сообщение # 1 |
| ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ԲՆԱՆԿԱՐ
Քամին փոշուց ծուխ էր սարքում, Ծուխ անկրակ, Ու տարածում պուրա՜կ-պուրա՜կ, Իսկ դրանից ձանձրանալով՝ Վճռում խաղալ պահմտոցի, Եվ պահվում էր, Այնպե՛ս պահվում, Որ գյուղացիք ասում էին «շոգից մեռա՜նք»: Օրը քակել իր ծալքերը Ու փռել էր աշխարհով մեկ. Մի ծալքից՝ շո՛գ, Երկրորդից՝ տա՛պ, Երրորդից՝ տո՛թ: Տառապում էր նույնիսկ օդը՝ դողէրոցքից: Տաքության մեջ զառանցում էր ամեն մի բույս: Լռություն էր մի այնպիսի՜, Ասես ծերուկ բնությունն էր ուշաթափվել: Եվ այդ ահեղ լռությունից մանկան նման վախենալով, Միակ ջուրը՝ աղբյուրը խեղճ, Կարծես ոչ թե կարկաչում էր առու դարձած, Այլ հեկեկում - ջղաձգվում... Ջրով լի դույլն ստիպում էր, որ աղջըկա Բոլո՜ր թովիչ պահուստները բացահայտվեն՝ Նույնիսկ իրեն վարագուրող հագուստի տակ: Իսկ ես նաև նայում էի դույլի ջրին, Որ աղջըկա քայլվածքի հետ Իր ողջ կապույտ մակերեսով Աջ էր գնում - ձախ էր գալիս, Ասես լիներ մեկ միաձույլ սկավառակ Ջուրն՝ աղջըկա քայլվածքի հետ, Ջրի հետ էլ՝ երկինքը մով: Եվ ջուրը չէր ելնում-իջնում, Կարծես երկինքն էր դույլի մեջ Գլխապտույտ զգում անվերջ... Եվ այս ամենն՝ ա՛յն պատճառով, Որ քունն ինձնից անմեղ տեղը,
Խռովել է ու... լքե՛լ ինձ:
| |
| |