Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ՇՔԵՂ ԿԱՆԱՅՔ)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 20:54 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ՇՔԵՂ ԿԱՆԱՅՔ

Ուրիշներին լինեն բոլոր շքեղ կանայք,
Բոլոր շքեղ կանայք շքեղ քաղաքներում:
Իմըս լինես լոկ դո՛ւ, իմ հայրենի՜ քաղաք,
Եվ նա՛, ով մտքերիս ու սրտիս է տիրում:

Գիշերն ի լույս նստենք վառարանի դիմաց,
Դրսում ձմեռ լինի ու ձյուն լինի դրսում.
Ուրիշ քաղաքներից նրան պատմեմ կամաց,
Եվ նա այնպե՜ս լսի, կարծես չի էլ լսում:

Պատմեմ, թե ինչպես է իմ ծովահեն հոգին
Մերթ խորտակվել խութին, մերթ ծովի մեջ սկել,
Ինձ դեսուդեն ձգել՝ որոնել է մեկին
Շքեղ քաղաքներում ու կանանց մեջ շքեղ:

Պատմեմ թափառումիս, որոնումիս մասին,
Իսկ գտածիս մասին... և ոչ մի խոսք չասեմ:
Իսկ նա կողքիս՝ արթուն, նայի նիրհող Մասսին
Եվ ինձ այնպե՜ս լսի, կարծես չի էլ լսել...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ՇՔԵՂ ԿԱՆԱՅՔ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: