Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (Ես նոր ուժի թափն եմ կրում իմ հոգում)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 20:51 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
Ես նոր ուժի թափն եմ կրում իմ հոգում

Ես նոր ուժի թափն եմ կրում իմ հոգում,
Երակներում - նոր արևի ջեռ տապը,
Եվ նրանց նոր յուրաքանչյուր էտապը
Հնի հանդեպ իմ կրակն է բորբոքում...

Եվ իմ երգը այդ ուժն ու այդ արևն են
Լցնում կյանքի հարատրոփ էությամբ,
Եվ գալիքի հազարավոր արևներ
Իմ աչքերում վառում անհուն զորությամբ:

Այդ ուժով ու այդ արևով զորացած,
Կտրել եմ երգիս ճյուղքերը չորացած
Ու դրանցով հրդեհել եմ նավը այն,

Որով պիտի ես դրախտը մտնեի
Սին դրախտը - հին երգերի մտերիմ,-
Որտեղ գուցե դիմավորեր ինձ Եվան...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (Ես նոր ուժի թափն եմ կրում իմ հոգում)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: