Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (Հորիզոնական անուն)
Բանաստեղծություն

SyzanДата: ՈՒրբաթ, 18.01.2013, 18:52 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
Հորիզոնական անուն

Մարիա´մ, լսո՞ւմ ես,
Տեսնո՞ւմ ես, Մարիա´մ,
Դրսում անձրև է շեղակի մաղում,
Ու երբ բացում եմ իմ լուսամուտը,
Ասես բացում եմ
Գժված ջերմուկի գազառատ մի շիշ:

Նույն լուսամուտով երկինք եմ թռչում,
Որ արդեն հիմա` անձրևից հետո,
Վճիտ է ու ջինջ`
Քո հայացքի´ պես,
Եվ լայնատարած ու հեռագնաց`
Ինչպես ժպիտըդ:
Հետո երկնքից ընկնում են սարին,
Որտեղ վեհորեն ժայռերն են թառել`
Նախապատմական թռչունների պես...

Դու ի´նձ չես մերժում:
Դու աշխատում ես ժխտել ինքըդ քե՜զ:
Եվ քո մերժումի սուտ-սուտ խոսքերից
Կարող եմ խրտնել ես այնպես դյուրին,
Ինչպես... քարեղեն այս թռչունները:
Հիմա հասկացա՞ր...

Տե´ս,
Հորիզոնի գիրգ-գգվոտ գոգին
Իր գանգրագիսակ գլուխն է դրել,
Մեկնըված դաշտը`
Մի անտառապատ մեծ լեռան տեսքով,
Որի անունը քչերը գիտեն,
Ինչպես որ իմը:
Իսկ ո՞վ չգիտի, Մարիա´մ, անունըդ,
Որ հորիզոնի նման է, Մարիա´մ.
Երբ ընկրկում ենք`
Նա մոտենում է,
Երբ մոտենում ենք`
Հեռանում է նա...

Գեթ մեկի´ համար,
Գոնե ի՜նձ համար մի´ լինիր կյանքում
Այս քո անվան պես կամ հորիզոնի,
Որ... երբ մոտենամ`
Դու չհեռանաս...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (Հորիզոնական անուն)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: