Syzan | Дата: ՈՒրբաթ, 18.01.2013, 18:50 | Сообщение # 1 |
| Հագուստով ծնվածը
Գործս թողած՝ Ես քեզ համար Ես հագուստներ եմ հորինում, Որովհետև ես չգիտեմ, Թե դու ի՞նչ ես հագնում հիմա: Եվ գարունը՝ Այս նոր ու հին Ճարպիկ-ճարտար ջուլհակուհին, Ի´մ պատվերով ու քե´զ համար Ճորտուհու պես Անձեռագործ կերպասներ է ձեռագործում ՈՒ դիպակներ զանազան ու զարմազանան, Եվ թվում է թե ընկել եմ Ինչ-որ աշխարհ խորհրդավոր ու բազմաբույր Ինչպես... ինչպես դեղատունը: Եվ թվում է, Թե քեզ համար շոր ընտրելը Հեշտ է այնքա´ն Որքան լեցուն դեղատնից Սովորական դեղ խնդրելը, Հե՜շտ ու դյուրին՝ Իր սեփական ազգանունը ասելու չափ: Բայց... քիչ հետո հասկանում եմ, Որ դա հեշտ է, Ինչպես մարդու երկու աչքում Միանգամից ու նույն պահին նայելն է հեշտ : Փորձե՞լ ես դու: Հապա փորձի՜ր... ՈՒ հիմա քեզ հագցնելու գործս թողած՝ Մտածում եմ՝ Որ կան կանայք Եվ աղջիկներ կան աշխարհում , Որոնց մարմինն ասես ճչում ու հայցում է Իրեն փրկել հանդերձանքի կաշկանդումից... Թեպետ միշտ էլ հագա՜ծ-կապա՜ծ՝ Մերկ են քայլում նրանք կարծես: Իսկ դո՜ւ... ՈՒրի´շ, ուրի՜շ ես դու: Դու ծնվել ես Կարծես այդպե´ս՝ հենց հագուստո՜վ... Քո սեփական ստվերն անգամ Քեզ փաթաթվում-ծածկում է քեզ՝ Խորհրդապաշտ թիկնոցի պես... Ո´չ մի կոպիտ միտք ու տենչանք Քեզ չի հասնում, Իսկ հասնելիս՝ Քեզ դիպչելով ընկրկում է ՈՒ վնասում Հենց այդ մտքի կամ տենչանքի տիրոջն իրե՜ն, Իրե´ն գցում իր իսկ աչքից... ՈՒրի՜շ ես դու: Քոպեսներին սիրում են լոկ, Միա´յն սիրում: Քոպեսների անունն ի՜նչ ել դրած լինեն՝ Իմպեսները միշտ կոչում են նրանց... Մարիա՜մ:
| |
| |