Syzan | Дата: ՈՒրբաթ, 18.01.2013, 18:48 | Сообщение # 1 |
| Սերը
Նա գալիս է մի՛շտ էլ Ճամփաներով անհա՛յտ չքարտեզագրված, Ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի: -Սերն է: Հոլանդացիք ծովի՛ց, ամենազո՜ր ծովից Հող են հափշտակում, Խլում պատա՜ռ-պատա՜ռ, նշխա՛ր-նշխա՛ր: -Սերն է: Երբ վիթխարի նավը մոտենում է դանդաղ Նավարկելի գետի ցածր կամուրջներին, Սրանք թևերն իրենց վեր են տնկում, Իսկույն անձնատուր են լինում կարծես: -Սերն է... Հետդ զրուցողին պատասխան ես տալիս` Խելոք, կարգին-սարքին մեքենայի նման, Մինչդեռ մտքով անվե՜րջ նրա՛ հետ ես խոսում, Ով հեռու է քեզնից, Լոկ անունն է քեզ մոտ, Իբրև մի անձնագիր, որ... չի կնքված: -Սերն է: Քներակիդ զարկը կաթոցքի է նման, Ա՛յն կաթոցքի, որ (Ճի՜շտ) քար է ծակում: Որով ձո՛ւկ չեն որսում, Խեղդում են մա՜րդ: -Սերն է: Քնքշացել ես այնքա՜ն Ու խոցելի՛ դարձել, Կարծես թե ապրում ես առանց մաշկի: -Սերն է: Երկու աչքեր անվե՜րջ հետապնդում են քեզ, Երկու աչքեր ասես մի զույգ դրոշմ, Իրենց անջնջելի տիպն են դնում Կյանքի՛դ, խմած ջրի՛դ, ողջ աշխարհի՛ Եվ մինչևիսկ արյան գնդիկների՛դ վրա,- Երկու աչքեր` Դրո՛շմ, Կնի՛ք, Խորա՜ն.. -Սերն է...
| |
| |