Հոդված
Քիչ է ասել, թե Պարույրը տեղ գտավ «հայ գրականության» պատմության մեջ. այստեղից երկրորդ բառը պիտի հանել առանց երկմտանքի: Օրինաչափությունն այն է, որ նշանավոր գրողը տեղ գտնի գրականության պատմության մեջ ու երբ, ժամանակի վճռով, այդ տեղը քիչ գա նրան` իր տեղը գրավի իր ժողովրդի ազգային պատմության մեջ ևս: Արդեն իսկ կարելի է ասել, որ Պարույրը չենթարկվեց օրինաչափությանը` նա իր գործով, կյանքով ու մահվամբ միանգամից մտավ հայոց պատմության մեջ` քաղաքական ու քաղաքացիական, գրական ու գեղագիտական, հասարակական ու քննադատական մտքի պատմության:

Մի ամբողջ սերնդի կյանքում ոչ ոք այնպիսի ներգործություն չունեցավ ժամանակակիցների վրա, որքան Պարույրը: Նրանց ազգային մտածողության և առհասարակ մտածողության, նրանց աշխարհզգացման, աշխարհընկալման, նույնիսկ աշխարհայացքի վրա...

Մի ամբողջ սերնդի մտքերի տիրակալը եղած գրողը չի կարող հաստատորեն տեղ չբռնել իր ժողովրդի պատմության մեջ` անկախ այն պարագայից, թե ինչ է սպասում իր ստեղծագործությանն ապագայում...
Կատեգորիա: Мои статьи | Ավելացրեց: Syzan (07.02.2013) | Հեղինակ: ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ
Դիտումներ: 672
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]