ՀԱՆԵԼՈՒԿԻ ԺԱՆՐԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ

Պ. Սևակն իր նախորդների գրական ավանդույթների շարունակողն էր ու նաև՝ «ավանդա-

խախտը»

Նրա ստեղծագործություններում հանելուկի 23 կիրառության ենք հանդիպում և բոլորն էլ՝ չափածո խոսքում: Դրանք ոչ թե բանահյուսական նյութի գրական մշակումներ են, այլ այդ տեսակի տարաբնույթ դրսևորումներ: Սևակյան հանելուկատիպ գործածությունները բխում էին բանաստեղծի՝ պոեզիայում նոր խոսք ասելու և ապրածն ու զգացածը նորովի վերարտադրելու նպատակամղումից: Պ. Սևակի ստեղծագործություններում հանելուկային կիրառությունները դառնում են բանաստեղծի ներաշխարհը բացահայտելու յուրատեսակ միջոց և նպաստում անկեղծ ու մտերմիկ միջավայր ստեղծելուն:

 Առանց հարցման ու հարցադրման երանգի, ընթերցողին է ներկայացվում հինգ «հանելուկ-առաջադրանք»՝ իրենց բանաստեղծական «պատասխան-լուծումներով».

Ձորից թռչելիս, Ժայռից ցատկելիս,

Որպես կենդանիշնչող արարած,

Նա խեղանդամվում

Ու տնքտնքոցով քարշ տալով ոտը ՝

Այս «հարց ու պատասխանին» հաջորդում են ևս երեք հակիրճ բանաստեղծական մեկնութ-

յուններ գլխի (հրա՜շք իսկական), սրտի (լեցուն գաղտնարա՜ն) և մարդ արարածի (մի քայլող

աշխարհ).

 

Հրա՜շք իսկական,

Կոչում ենքգլուխ:

 

Լեցուն գաղտնարա՜ն.

Անվանում ենքսիրտ:

 

Մի քայլող աշխա՜րհ,

Մարդ ենք հորջորջում

Բնության այս բոլոր հրաշագործությունները՝ հանելուկային պատկեր-ընկալումների տես-

քով, սոսկ Աստծո քարտուղար-բանաստեղծների մենաշնորհն է: Նրանց է միայն տրված իրերի, երևույթների խորքերը թափանցելու, տեսածն ու զգացածը բառաշապիկի մեջ տեղավորելու և մարդկանց հոգիները դրանցով հարստացնելու պարգևը.

Եվվա՜յ ինձ ու ձեզ.

Այսքանից հետո

Մենք մեզ կոչում ենք նաևբանաստե՜ղծ

 

«Մի բան մտածելը և այլ բան ասելը անբարոյականության վատթարագույն տեսակն է, ինչ-

պես որ հարկադրաբար սիրելն էլ վատթարագույն շնականությունն է»

գրում է Պ. Սևակը

«Անցյալը ներկայացած» ինքնակենսագրականում:

 Հանելուկային տարաբնույթ դրսևորումներից և ոչ մեկը չի կրկնում մյուսին: Նման կիրառությունները բանաստեղծական պատկերի ու գեղարվեստական խոսքի մատուցման մի-մի հայտնություններ են, որոնք, ինչ խոսք,նորություն են մեր բանաստեղծական աշխարհում ևինքնատիպ երանգ են հաղորդում Պ. Սևակի պոեզիային:

Կատեգորիա: Мои статьи | Ավելացրեց: Syzan (23.01.2014) | Հեղինակ: ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Դիտումներ: 628
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]