Syzan | Дата: Երկուշաբթի, 11.02.2013, 19:33 | Сообщение # 1 |
| ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՓՆԵԿԻՐԸ
Ավելի շուտ է ապագան գալիս, Քան թե՝ չուզելով՝ մեկնում է ներկան: Եկել ես... այդպես: Ու ես՝ Շփոթված-շաղված ժպիտով Ժպտում եմ անվերջ, Շարունակ ժպտում՝ Բուդդայի նման... Ու զարմանում եմ, Զայրանում նաև, Որ երջանկության մրցանակ չկա Համայն աշխարհի ո՛չ մի անկյունում: Իսկ եթե նման մրցանակ լիներ, Հիմա դափնեկիր ե՛ս կդառնայի, Եվ ողջ աշխարհը՝ Դարձած ցուցամատ, Ի՛նձ պիտի նշեր բարի նախանձով, Քիչ կակազելով բարի նախանձից. «Տե՛...սե՛ք ա՛շ...խա՛ր...հի՛ երջանիկ մարդուն»: Իսկ երբ աշխարհի երջանիկ մարդն է սկսում խոսել, Լսում է նրան... տարե՜րքը նույնիսկ: Եվ զուր մի՛ կարծիր, Թե սովորական մի ձյուն է տեղում: Չէ՜. Ես պարզապես «սեր» բառն եմ հիմա հոլովում մտքով, Եվ դա հնչում է իբրև հրաման, Որ մեծափաթիլ ձյունն էլ հոլովվի պարզ ու վեհորեն, Եվ նրա ճռինչն իմ ոտների տակ ինձ շփոթեցնի՝ Մի՛շտ հիշեցնելով մի բան, Որ իսկույն չի մտաբերվում Ու երկա՜ր-երկա՜ր մտածելուց վերջ Գլխի ես ընկնում, հասկանում հանկարծ, Որ խնդությունից Սիրտը ճխում է հենց այս նո՛ւյն ձևով... Եվ զուր մի՛ կարծիր, Թե մառախուղն է ձորն ի վեր ելնում՝ Դեպի ետ հոսող ջրվեժի նման, Դրա համար էլ դանդա՜ղ-ծանրորե՜ն: Չէ. Ե՛ս եմ կրկին շնչում ձորն ի վեր՝ Քնքշանքի խոսքեր արտաբերելով: Եվ զո՜ւր ես կարծում, Թե համն ես առնում նորելուկ գարնան, Եվ որ հալոցքի օրերն են հասել, Եվ որ ծառերը պիտի աննկատ պտկեն նորից-նոր: Չէ՜. Ե՛ս եմ դարձյալ վերամկրտում Նորադարձ սերըս իմ տաք շնչի մեջ, Եվ դրանից է Կռապաշտ ձմեռն իր բեռը բարձած Փախուստի դիմում ճամփով հալոցքի, Եվ դրանից է ծառն էլ սկսում Լնդերքը ճեղքել՝ երեխայի պես, Եվ ատամ հանել՝ բողբոջի տեսքով: Ավելի շուտ է գարունը գալիս, Քան թե՝ չուզելով ձմեռն է մեկնում: Դո՛ւ էլ, սիրելի՜ս, եկել ես այդպես, Եվ եկել, կարծեմ, իմ հրավերով կամ հրամանով, Որ ուրիշ բան չէ, Քան «սիրել» բայի խոնարհումը լուռ...
| |
| |