Syzan | Дата: Կիրակի, 03.02.2013, 19:09 | Сообщение # 1 |
| ԱԹԻԼԼԱՅԱԲԱՐ
Դեռ նոր հանդիպած` մենք բաժանվեցինք, Իրար նոր գտած` կորցըրինք իրար: Այսպես` դանակի սրությունն են միշտ բութ մատով փորձում: Այսպես` մտովին - անգիտակցաբար մեծ մեղք են գործում: Այսպես` տալիս են, բայց ավելի քան թերևըս առնում: Այսպես` հառնում են, բայց` ավելի շուտ` թերևըս մեռնում: Ուրիշի մարմնով, այսպե՛ս, սեփական հոգին են բեռնում Ու ծանրանում են, բայց ավելի շատ թեթև են դառնում: Այսպես` մի ժամով «Հավերժ քաղաքը»` Հռոմն են առնում. Աթիլլայաբար հասցընում մտնել, Բայց չեն հասցընում կրակի մատնել...
| |
| |