Syzan | Дата: Կիրակի, 03.02.2013, 18:51 | Сообщение # 1 |
| ԼԱՑ ԷԼ ԿԱ, ԼԱՑ ԷԼ
Մեկը լալիս է նորածընի պես՝ Ճչում է, սակայն... արցունքներ չկան: Մեկն էլ բերանից ծպտուն չի հանում, Բայց արցունքներն են շիթ-շիթ լճանում: Մեկն էլ, ինձ նման (գուցե նաև՝ քե՞զ), Բարձր ճչալու սովոր չէ բնավ, Եվ արցունքներն էլ աչքից չեն հորդում, Այլ հոսում են ներս Ու կիտվում դանդաղ Չեչաքարի պես ծակծկված սրտում:
| |
| |