Պարույր Սևակ

ԾՆՎԵԼ ԵՄ Ես ծնվել եմ նրա համար, Որ մոր սրտում կարոտ դառնամ Եվ սպասվող որդու նման Հեռուներից վերադառնամ. Ես ծնվել եմ նրա համար, Որ ցավածին մխիթարեմ. Ջահելների հարսանիքին Ձեռքիս գինի զվարթ պարեմ. Նորածնի բերնով ճչամ Ու մոր բերնով ասեմ «նանիկ». Տուն երազող զույգի համար Դառնամ սիրո համեստ տանիք. Եթե շուրջս խավար լինի՝ Մարդկանց համար փայլատակեմ, Հասակով մեկ փռվեմ գետին Վհատության ճամփան փակեմ … Ես ծնվել եմ նրա համար...
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԱՐՄԱՏՆԵՐԸ ՈՒ ՄԱՏՆԵՐԸ)
Բանաստեղծություն

SyzanДата: Կիրակի, 03.02.2013, 18:46 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ԱՐՄԱՏՆԵՐԸ ՈՒ ՄԱՏՆԵՐԸ

Ա՜յ թե ճանաչել,
Ա՜յ թե իմանալ ընդերքն ու հողը,
Բայց ո՛չ թե ինչ-որ երկրաբանի պես՝
Ծակելով հողի կողը կամ ողը.
Եվ ո՛չ էլ իբրև ինչ-որ հնաբան՝
Գործի դնելով բրիչ, բահ ու բան.
Եվ ո՛չ էլ անգամ՝
Ինչպես ես գիտեմ իմ հինգ մատները:

Ա՜յ թե ճանաչել ընդերքն ու հողը,
Ինչպես, երևի, հողն են ճանաչում
Լոկ արմատնե՜րը:
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԱՐՄԱՏՆԵՐԸ ՈՒ ՄԱՏՆԵՐԸ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: