Syzan | Дата: Կիրակի, 03.02.2013, 18:43 | Сообщение # 1 |
| ՄԻԱՅՆԱԿ ԾԱՌԸ
Պոկված անտառից՝ Մենակ ու մռայլ, Մի ծառ է ցցվել բարձունքի վրա: Ինչպե՜ս չի սիրում անտառը նրան, Ինչպե՜ս է ծաղրում, Քրքըջում վրան, Ի՜նչ է թե հսկան Այս թզուկների կամքին ու կյանքին Չի՛ կարողանում իրեն ենթարկել, Ի՜նչ է թե նրանք չե՛ն կարողանում Իրենց նեղվածքում սրան բանտարկել... Եվ չի՛ հասկանում անտառը հիմար, Թե ծառն այդ ինչ է անտառի համար. Կաղնի՜ն՝ Անտառի կանաչ շանթարգե՜լ...
| |
| |