Syzan | Дата: Չորեքշաբթի, 30.01.2013, 22:21 | Сообщение # 1 |
| ԱՐՇԱԼՈՒՅՍԻՑ ԱՌԱՋ
Արշալույսից առաջ քունն ավելի խորն է: Նահանջած են լինում մղձավանջներն արդեն: Օդը երազներ է տեղափոխում, Դեռ ձև ու կերպ չառած նոր երազներ պես-պես՝ Ծնված տըրամվայի զրընգոցից մրսկան, Ողջույնի տեղ հնչող երեխայի լացից, Թարմ բուրմունքից հացի, Որ լուռ թևավորվում Եվ փակ մեքենայում էլ չի՜ տեղավորվում: Հիմա հավատում են երազներին Շատ քչերը կյանքում: Ես նրանց մեջ չկամ: Եվ քանի որ չկամ՝ Ինձ խղճում եմ (Նախանձելի բան չէ խելքի գալը)... ...Արշալույսից առաջ քունն ավելի խորն է, Բայց մոտիկ է նաև արթնացումը: -Կբացվի նոր մի օր՝ Ինչպես աչքակապը (Մանուկ հասակում են պահմտոցի խաղում): Կբացվի նոր մի օր՝ Ինչպես վիրակապը (Երեկվա խոր վերքն է սպիացել արդեն): Ու եթե խոր վերքն է սպիացել արդեն, Արժի՞ արդյոք հիմա, Արժի՞ ասել արդյոք, Որ վերքերը, ճիշտ է, լավանում են, Բայց դրանցից միշտ էլ կրճատվում է մաշկը...
| |
| |